Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սարսափ։ Մի՞թե սա Հայաստանում է. Ազնվորեն՝ սրտի ծակոց ունեցա». Ստյոպա Սաֆարյանը՝ Ջրաշենի 18 տարվա գյուղապետի մասին

Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով  «Ազատություն» TV-ի կողմից հրապարակած՝ «Ջրաշենի 18 տարվա գյուղապետը ուրախ է, որ համագյուղացիներն իրենից վախենում են» տեսանյութին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սարսափ։ Մի՞թե սա Հայաստանում է։ Պետք է պարզել, թե նախկինում ո՞վքեր են ստուգել այս համայնքապետարանն ու նրա գործունեությունը, ինչպե՞ս ու ի՞նչ գնով են պարտակել հանցագործությունը։ Ու ամենառաջին քայլը՝ Տարածքային կառավարման նախարարը րոպե առաջ պետք է կասեցնի այս գյուղապետի ու ավագանու գործունեությունը։ ՀՀԿ ռազմահայրենասեր պատգամավորներին ասեք՝ տանկերը, վառելիքը, զենքերը, տուֆը, լվացքի մեքենան, աղքատությունը, աղետի գոտին, բանը…

Ազնվորեն՝ սրտի ծակոց ունեցա։ Ու հիմա եմ հասկանում, թե երկրում այսքան շքեղ մեքենաներ, ապարանքներ ոնց են ձեռք բերել ու ձեռք գցել բացարձակ կոպեկի արժեք ու խելք չունեցողները….