Search
Close this search box.

Հայտնաբերվել են Սֆինքսի գաղտնի սենյակները

Հնագետները Սֆինքսում 20 գաղտնի սենյակ են գտել։ Սակայն այնտեղ մտնել հնարավոր չէ, քանի որ Սֆինքսն արտաքին դուռ չունի։

Գիտնականները ենթադրում են, որ հենց այդ սենյակներից մեկի մասին է խոսել Էդգար Քեյսին՝ այն «Ռեկորդների սրահ» անվանելով։

Գիտնականները և պատմաբանները պնդում են, որ նախ կառուցվել է շինությունը, որտեղ գրադարանն էր, իսկ հետո իշխանության է եկել Իմհոթեփը։ Դրանից հետո շինությունը շարունակել են կառուցել արտաքինից՝  ստեղծելով Սֆինքսը։ Պարզ չէ, թե Իմհոթեփն ինչի համար է դա արել, սակայն այդպիսի տեսություն գոյություն ունի։

Դեռ 1998-ին Զահի Հավասը Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերել է գետնուղիներ, որոնք Սֆինքսի տակով կամ մերձակայքով քարանձավներ են «գնում»։