Search
Close this search box.

Արտասահմանցին ԱՄԷ–ում երկրորդ անգամ 1 միլիոն դոլար է շահել՝ միևնույն վիճակախաղով

Լիբանանի քաղաքացին երկրորդ անգամ շահել է Dubai Duty Free վիճակախաղի գլխավոր մրցանակը՝ 1 միլիոն դոլարի չափով։

Առաջին անգամ 73 տարեկան տղամարդը վիճակախաղով շահել էր 2012 թվականին։ Վիճակախաղը մշտապես անցկացվում է Դուբայի օդանավակայանների մաքսատուրքից ազատված խանութներում։

Նշվում է, որ վիճակախաղի անցկացման ամբողջ ընթացքում դոլարային միլիոնատեր է դարձել ավելի քան 160 մարդ։