Search
Close this search box.

ՖՈՏՈ. Բրիտանիայում աճուրդով վաճառքի կհանվի 100-ամյա շոկոլադ

Մեծ Բրիտանիայում աճուրդում շոկոլադե ինը սալիկ է վաճառվելու, որոնք 103 տարեկան են, տեղեկացնում է Sky News հեռուստաալիքը։ Շոկոլադը պատկանել է Առաջին համաշխարհային պատերազմի հերոս Ռիջարդ Բուլիմորին, որը 1967 թվականին է մահացել։

Շոկոլադներով անագե տուփը Սուրբ Ծննդյան նվեր է եղել, որը հանձնում էին բրիտանացի զինվորականներին Ֆրանսիայում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում։

Աճուրդում, բացի շոկոլադից, Բուլիմորի նաև ծխախոտ, մեդալներ, նամակներ և այլ իրեր են վաճառվելու։ Ակնկալվում է ողջ հավաքածուից մինչև երկու հազար ֆունտ սթերլինգ ստանալ։