Search
Close this search box.

Հրազդանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա զոհ

Հունիսի 3-ին, ժամը 00:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ եւ առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի Զ. Անդրանիկի պողոտայում՝ ԲԿ-ի հարեւանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ա., ծնված 1986 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը. ուղեւորը՝ Գ. Հ.-ն (ծնված 1988 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Գ. Հ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: