Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կի­նոն ու թատ­րո­նը նոր սերն­դի ձեռ­քե­րում

Ե­թե ու­զում ենք մեր ար­վես­տը ճա­նա­չե­լի դարձ­նել աշ­խար­հին, պետք է խո­սենք հա­յի ա­նու­նից: Ար­վես­տա­գետ­նե­րի նոր սե­րուն­դը, որ ապ­րում է տե­ղե­կատ­վա­կան ա­րագ հոս­քի, ար­վես­տի տար­բեր ճյու­ղե­րի, տար­բեր նոր դպրոց­նե­րի, նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի ազ­դե­ցութ­յան տակ, պետք է կա­րո­ղա­նա տար­բեր տե­սանկ­յուն­նե­րից ու տար­բեր ո­ճե­րից գալ դե­պի իր «հո­ղը», ձևա­վո­րել իր ա­սե­լի­քը:  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը հավատում է նոր ու ազատ սերնդին, որը ստեղծագործում է հայրենի հողում` մտովի չափվելով աշխարհի հետ:

-Ի՞նչ է նշա­նա­կում լի­նել թատ­րո­նի և կի­նո­յի ինս­տի­տու­տի ու­սա­նող:

-Ն­շա­նա­կում է լի­նել լե­գեն­դի մաս կամ մաս­նա­կից: Պատ­մութ­յուն ու­նեն բո­լոր բու­հե­րը, բայց լե­գենդ դար­ձած պատ­մութ­յուն՝ քչե­րը: Թա­տե­րա­կա­նը լե­գենդ դար­ձած պատ­մութ­յուն է: Այս­տեղ ու­սա­նող են ե­ղել Մ­հեր Մկրտչ­յա­նը, Սոս Սարգս­յա­նը, Խո­րեն Աբ­րա­համ­յա­նը, Ար­մեն Ջի­գար­խան­յա­նը, Էդ­մոնդ Քեո­սա­յա­նը,  Եր­վանդ Ղա­զանչ­յա­նը, Գալ­յա Նո­վեն­ցը, Մետքս­յա Սի­մոն­յա­նը… Սա ու­րիշ մթնո­լորտ է, ու­րիշ ջեր­մաս­տի­ճան , լե­գեն­դի շուն­չը ներ­կա է,  ապ­րում է, և­ այ­սօր­վա ու­սա­նո­ղը, գի­տակ­ցա­բար թե ոչ, դրա մեջ է:

-Այսինքն պահպանվե՞լ է այն միջավայրը, որն արվեստի նվիրյալներ է կերտում:

-­Պահ­պան­վել է, բայց դա չի նշա­նա­կում, թե մենք կանգ­նած ենք մնում տե­ղում: Կանգ­նո­ղը հետ է ընկ­նում: Նոր դար է, նոր ժա­մա­նակ­ներ են, նոր Հա­յաս­տան է, նոր ի­րո­ղութ­յուն­ներ են: Ձ­ևա­վոր­վել է մի ա­զատ սե­րունդ, ո­րը կա­ղա­պար­նե­րի մեջ չէ, հա­ղոր­դակց­վում է աշ­խար­հի հետ, ծնվել, աչք է բա­ցել ան­կախ Հա­յաս­տա­նում և­ ու­րիշ գո­յա­վի­ճակ չի պատ­կե­րաց­նում: Հա­զար ու մի բան ու­նի սո­վո­րե­լու անց­յա­լից ու մեր վար­պետ­նե­րից, մեր մշա­կու­թա­յին ամ­բողջ հարս­տութ­յու­նից, բայց որ նա հո­գե­բա­նո­րեն այլ կար­գա­վի­ճակ չի ու­զում, ու­զում է լի­նել ան­կախ պե­տութ­յան քա­ղա­քա­ցի, դա մեծ ձեռք­բե­րում է: Բա­ցի այդ, նա իր գործն ու ա­նե­լի­քը մտքում ա­նընդ­հատ հա­մե­մա­տում է աշ­խար­հի հետ: Դա շատ կար­ևոր է: Մեծ մշա­կույ­թը ստեղծ­վում է այն ժա­մա­նակ, երբ ապ­րում ես աշ­խար­հի հետ:

-­Փոխ­վել է սե­րուն­դը, փոխ­վել են պա­հանջ­նե­րը: Ի՞նչ են ե­րի­տա­սարդ­նե­րը ակն­կա­լում բու­հից:

-Ն­րանք ակն­կա­լում են, որ մենք տե­ղա­կան մթնո­լոր­տից դուրս գանք և դառ­նանք մի մեծ հա­մա­կար­գի ան­դամ, ո­րը կոչ­վում է հա­մաշ­խար­հա­յին տե­սո­ղութ­յուն: Լավ թե վատ՝ փոր­ձում ենք դա ա­նել: Զար­գաց­նում ենք տար­բեր երկր­նե­րի հետ մեր կրթա­կան ու մշա­կու­թա­յին կա­պե­րը: Բու­հում տար­բեր ձևա­չա­փե­րի դա­սա­խո­սութ­յուն­ներ են կար­դում ար­տա­սահ­մա­նի ան­վա­նի մաս­նա­գետ­ներ: Մեր ու­սա­նող­նե­րը նաև մաս­նակ­ցում են տար­բեր մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն­նե­րի ու նկա­տե­լի հա­ջո­ղութ­յուն­ներ ու­նե­նում: Այս ակ­տիվ հա­ղոր­դակ­ցութ­յու­նը տար­բեր մշա­կույթ­նե­րի, թա­տե­րա­կան տար­բեր դպրոց­նե­րի հետ շատ կար­ևոր է: Նոր ժա­մա­նակ­նե­րը մեզ ըն­ձե­ռում են այդ հնա­րա­վո­րութ­յու­նը: Սա ար­դեն մեր ինս­տի­տու­տի նոր կյանքն է նոր ժա­մա­նա­կի մեջ:

-Ու­նե՞ք բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը ու­սա­նող­նե­րի ինք­նադրս­ևոր­ման, գործ­նա­կան հմտութ­յուն­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար: Ընդ­հան­րա­պես ի՞նչ խնդիր­ներ ու­նի բու­հը:

-­Հիմ­նա­կան խնդիր­նե­րից մե­կը, ի­հար­կե, ե­ղել և մ­նում է ֆի­նան­սա­կա­նը: Մենք ա­նընդ­հատ տեխ­նի­կա­կան վե­րա­զին­ման կա­րիք ու­նենք: Մեր ժա­մա­նակ­նե­րում տեխ­նի­կան ա­րագ է հնա­նում, ձեռք բե­րե­ցիր հա­մա­պա­տաս­խան կի­նոխ­ցիկ­ներ և­ այլ սար­քա­վո­րում­ներ, 5 տա­րի հե­տո դրանք ար­դեն հին են հա­մար­վում: Ինս­տի­տուտն ու­նի 360 քմ չօգ­տա­գործ­վող ներք­նա­հարկ, որ­տեղ նպա­տակ ու­նենք մի­նի-կի­նոս­տու­դիա հիմ­նե­լու: Այն­տեղ ու­սա­նող­նե­րը կկա­րո­ղա­նան ի­րենց դիպ­լո­մա­յին ֆիլ­մե­րը ստեղ­ծել, փորձ­նա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րել:  Մի­ջազ­գա­յին կա­պե­րը ա­վե­լի ընդ­լայ­նե­լու խնդիր ու­նենք, քույր բու­հե­րի հետ փոր­ձի փո­խա­նակ­ման ու վե­րա­պատ­րաս­տում­նե­րի ծրագ­րե­րը ա­մե­նամ­յա դարձ­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յուն ու­նենք, դրա հա­մար ռե­սուրս­ներ են պետք, որ բու­հը դեռ չու­նի: Ար­տաբ­յու­ջե­տա­յին մի­ջոց­ներ ներգ­րա­վե­լու խնդիր ու­նենք:

-Ի՞նչ նոր մաս­նա­գի­տա­ցում­ներ է պա­հան­ջում նոր ժա­մա­նա­կը:

-Խն­դիր է հայ­կա­կան պրոդ­յու­սե­րա­կան դպրո­ցի ձևա­վո­րու­մը: Սա ար­դեն շու­կա­յա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պա­հանջն է. նա­խա­ձեռ­նող, ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ հայ­թայ­թող, ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­ռա­ջա­դեմ գա­ղա­փար­ներ ու­նե­ցող մաս­նա­գետ­նե­րի կա­րիք ու­նենք: Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը ա­ռանց պրոդ­յու­սե­րա­կան  ինս­տի­տու­տի մի ոտ­քից կաղ է:

-­Դա­սա­խո­սա­կան կազ­մի ե­րի­տա­սար­դաց­ման խնդիր ու­նե՞ք:

-Ա­յո՛, նոր սերն­դի հետ պետք է խո­սի իր ժա­մա­նա­կի մար­դը: Մեր դա­սա­խո­սա­կազ­մում կան հենց մեր բու­հում ձևա­վոր­ված ա­նուն­ներ, ո­րոնք նաև մի­ջազ­գա­յին ճա­նա­չում ու­նեն որ­պես մաս­նա­գետ­ներ: Օ­րի­նակ՝ Սի­րա­նուշ Գալստ­յա­նի  «­Հա­յաս­տա­նի կի­նոն. ամ­փոփ տե­սութ­յուն» մե­նագ­րութ­յու­նը թարգ­ման­վել ու հրա­տա­րակ­վել է նաև ԱՄՆ-ում: Սա նվա­ճում է հայ­կա­կան ար­վես­տը մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նա­չե­լի դարձ­նե­լու ա­ռու­մով:

-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում կի­նո­յի և թատ­րո­նի վի­ճա­կը Հա­յաս­տա­նում:

-­Թատ­րո­նում բա­վա­կան հե­տաքր­քիր վի­ճակ է, լավ ներ­կա­յա­ցում­նե­րը քիչ չեն: Հո­յա­կապ սե­րունդ է բեմ բարձ­րա­ցել. սա լա­վա­գույն ա­պա­ցույցն է մեր ինս­տի­տու­տի կեն­սու­նա­կութ­յան:

Մեր կի­նոն 1990-ա­կան­նե­րի կաթ­վա­ծից հե­տո վեր­ջին տա­րի­նե­րին նկա­տե­լիո­րեն աշ­խու­ժա­ցավ, նոր շունչ ա­ռավ, նոր ա­նուն­ներ ե­կան, մեծ թվով ֆիլ­մեր նկա­րա­հան­վե­ցին: Դա կար­ևոր է. ար­տադ­րա­կան պրո­ցես պի­տի լի­նի, որ դե­րա­սան, ռե­ժի­սոր, օ­պե­րա­տոր ու սցե­նա­րիստ ա­ճեն: Ու­րիշ ա­վե­լի մեծ խնդիր կա: Ե­րեք տա­րի ա­ռաջ նախ «­Հա­յակ» նե­րազ­գա­յին փա­ռա­տո­նում, հե­տո «­Կի­նո­շոկ» ռու­սա­կան փա­ռա­տո­նում գլխա­վոր մրցա­նակ­ներ շա­հեց ե­րի­տա­սարդ ռե­ժի­սոր Մա­րիա Սա­հակ­յա­նի «Այդ ես չեմ» ֆիլ­մը: Բայց ո՞րն էր հայ­կա­կան կի­նո­յի ա­մե­նա­խորհր­դան­շա­կան ֆիլ­մը. «­Բարև, ես եմ»: Դա կի­նո էր, որ գտել էր իր ե­սը, իսկ այս կի­նոն ա­սում է՝ այդ ես չեմ: Այ­սինքն՝ մենք այս նոր ժա­մա­նակ­նե­րում մեր ազ­գա­յին ու գե­ղար­վես­տա­կան ե­սը գտնե­լու հրա­մա­յա­կան ու­նենք: Մենք աշ­խար­հին չենք զար­մաց­նի հայ­կա­կան «­Տեր­մի­նա­տո­րով»: Մենք նրան պի­տի պատ­մենք մեր կյան­քը, բայց կյան­քը՝ որ­պես ճա­կա­տա­գիր, ոչ թե որ­պես կեն­սագ­րութ­յուն: Մեր խնդի­րը մեր ճա­կա­տագ­րի ա­նու­նից խո­սելն է, հաս­կա­նա­լը, թե մենք ով ենք, ինչ կորց­րինք, ինչ գտանք, ինչ վեճ ու­նենք, ինչ սեր ու­նենք:

-­Փոխ­վե՞լ են ի­դեալ­նե­րը:

-Ի­դեալ­նե­րը չեն փոխ­վում, փոխ­վում են ի­դեա­լին մո­տե­նա­լու ճա­նա­պարհ­նե­րը: Ի վեր­ջո մե­ծա­գույն ի­դեա­լը մնում է հայ­րե­նիքդ, եր­կիրդ, ո­րի ա­նու­նից խո­սում ես աշ­խար­հի հետ: Ե­թե խո­սում ես ինքդ քեզ հետ, ին­չու՞ ես զար­մա­նում, որ քեզ չհաս­կա­ցան: Բո­լորս Ա­րա­րա­տին նա­յե­լով ենք ապ­րում, բայց կա մեկ այլ հա­յե­ցա­կետ էլ. Ա­րա­րա­տի գա­գա­թից նա­յել աշ­խար­հին. ոտ­քերդ քո ազ­գա­յին հե­նա­կե­տին, բայց տե­սո­ղութ­յունդ հա­մաշ­խար­հա­յին: Այդ­պես նա­յող ար­վեստն է ա­ռաջ մղում եր­կի­րը, այդ­պի­սին է Նա­րե­կա­ցու, Ա­րամ Խա­չատր­յա­նի, Եր­վանդ Քո­չա­րի, Ար­տա­վազդ Փե­լեշ­յա­նի հա­յաց­քը:

-Իսկ նոր սե­րու՞ն­դը, հա­վա­տու՞մ եք նրան:

-­Մեր ու­սա­նող­նե­րի մեջ կան պայ­ծառ դեմ­քեր, ով­քեր ներ­կա­յաց­նում են մեր եր­կի­րը ար­տա­սահ­մա­նում, մրցա­նակ­ներ բե­րում: Ես այս սերն­դին հա­վա­տում եմ, նոր սե­րուն­դը նոր ար­վեստ է բե­րում, նոր ա­սե­լիք… Պետք է ըն­դու­նել, ճա­նա­պարհ տալ: Ի­հար­կե, մենք չենք կա­րող որ­ևէ մե­կին նվի­րել տա­ղանդ: Բայց մենք կա­րող ենք գտնել և­ օգ­նել, որ նա դառ­նա պրո­ֆե­սիո­նալ:

-Ար­վես­տի ու­ղին նա­խընտ­րող պա­տա­նի­նե­րի թի­վը քչա­նում է, ինչ­պե՞ս կողմ­նո­րո­շել նրանց դե­պի թատ­րոն ու կի­նո:

-Այդ խնդի­րը կա, մա­նա­վանդ որ անց­յալ տա­րի կի­նո­գի­տութ­յան և թա­տե­րա­գի­տութ­յան բա­ժին­նե­րում զրո դի­մում ու­նե­ցանք: Մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք հան­րակր­թա­կան դպրոց­նե­րի հետ՝ թե՛ Եր­ևա­նի, թե՛ մար­զե­րի: Պար­բե­րա­բար ինս­տի­տու­տում հյու­րըն­կա­լում ենք բարձր դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին, ով­քեր ներ­կա են լի­նում դա­սա­խո­սութ­յուն­նե­րին, թա­տե­րա­կան փոր­ձե­րին, մուլ­տիպ­լի­կա­ցիա­յի, կի­նո­մոն­տա­ժի պրո­ցես­նե­րին:  Ժա­մա­նա­կա­կից պա­տա­նին պի­տի ի­մա­նա, որ ար­վես­տի ու­ղին ընտ­րե­լով իր հա­մար քիչ թե շատ ե­րաշ­խա­վոր­ված ա­պա­գա է ընտ­րում: Մենք խնդիր ու­նենք մշա­կել այն­պի­սի օ­րենսդ­րութ­յուն, ո­րը կա­ջակ­ցի այս ու­ղին ընտ­րող ե­րի­տա­սարդ­նե­րին: Այժմ քննարկ­վում է կի­նո­յի մա­սին օ­րեն­քը: Մեր բուհն ա­ռա­ջար­կել է ա­ռան­ձին հոդ­ված մտցնել կի­նոկր­թութ­յան մա­սին, որ մշակ­վեն ո­րո­շա­կի մե­խա­նիզմ­ներ, ար­տո­նութ­յուն­ներ, ան­վա­նա­կան թո­շակ­ներ, հա­տուկ լրա­ցու­ցիչ նպա­տա­կա­յին, անվ­ճար տե­ղեր, որ ե­րի­տա­սար­դութ­յու­նը ցան­կա­նա գալ ու սո­վո­րել: Այս­պի­սի ճկուն մե­խա­նիզ­մով կկա­րո­ղա­նանք պե­տա­կա­նո­րեն օ­ժան­դա­կել այդ մաս­նա­գի­տութ­յուն­նե­րին, որ սև խո­ռոչ չա­ռա­ջա­նա:

Հա­յաս­տա­նի ար­վես­տի բու­հե­րը լավ մաս­նա­գետ­ներ են տա­լիս: Ն­րանց ընդ­հա­նուր նպա­տա­կը մեկն է: Բայց ան­հա­տա­կան դեմքն է յու­րո­վի: Յու­րո­վի դեմքն է ար­ժե­քա­վոր: