Search
Close this search box.

Երևանի հյուրանոցներից մեկում 13 քաղաքացի է թունավորվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից hունիսի 2-ին` ժամը 01:30-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «թունավորում քլորից» ախտորոշմամբ Երևանի Քոչինյան փողոցի հյուրանոցային համալիրներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 13 քաղաքացի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացիները թունավորումը ստացել են հյուրանոցային համալիրի լողավազանում՝ լողալիս:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: