Search
Close this search box.

«Էրեբունի» տոնավաճառի դիմաց տեղի ունեցած ավտովթարից 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:50-ի սահմաններում Էրեբունի եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում՝ «Էրեբունի» տոնավաճառի դիմաց, բախվել են 32-ամյա Արտավազդ Ս.-ի վարած Honda մակնիշի 15 UL 110 համարանիշի եւ 29-ամյա Գոռ Գ.-ի վարած Ford Transit մակնիշի 231 AG 61 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։