Search
Close this search box.

Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է տղամարդու գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզում՝ ճանապարհին, ВАЗ 2107 մակնիշի 35 QN 445 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի ինքնությունը։