Search
Close this search box.

Ստուգումները Շիրակի պետհամալսարանում շարունակվում են. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները հրճավանքով հայտարարում են, որ ոստիկանության ստուգումների արդյունքում որևէ խախտում ԲՈՒՀ-ում չի հայտնաբերվել և քրեական գործեր չեն հարուցվել…Ինչպես միշտ թե´ կոռումպացված նախկին ռեկտորը,թե´ նրա ֆան-ակումբի ներկայացուցիչները տարրական ստում և ապատեղեկատվություն են տարածում…
ՀՀ Շիրակի մարզի ոստիկանության Մուշի բաժնից ինձ փոխանցեցին, որ ստուգումները շարունակվելու են ևս 20 օր, որին մասնակցելու է նաև ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ը, որն անցկացնելու է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ… Այսինքն` Սահակ Մինասյանի և նրա շրջապատի ուրախությունը ժամանակավրեպ է, քանի որ իրենց համար “կենացներն էլ ավելի են թանկացել”…
Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և գործը կոծկելու պարագայում հակաքայլերն անխուսափելի կլինեն… Չմեղադրելով և չկասկածելով որևէ մեկին անարդարության մեջ` միևնույն է չենք էլ կարող բացառել, որ նախկին ռեկտորն ամեն ինչի ընդունակ է և կփորձի կրկին կոծկել ամեն ինչ… ՀՀԿ-ի ժամանակաշրջանում, ինչպես նաև իրավապահ համակարգում իր սերտ կապերի շնորհիվ Սահակ Մինասյանին հաջողվել էր 7 ամիս անպատիժ մնալ… Համաձայն որոշ տեղեկությունների` Սահակ Մինասյանը գրադարանին վերաբերող հանցագործությունների խնդիրը, ըստ իր մտերիմ շրջապատի, վաղուց լուծել է…Հետաքրքիր է, ու՞մ միջոցով և ինչպե՞ս…
Հ.Գ. Ստուգումները Շիրակի պետհամալսարանում շարունակվում են և մենք ուշիուշով հետևելու ենք դրանց արդյունքներին և բուհում ծավալվող գործընթացներին…Իսկ այսպիսի ապատեղեկատվության նպատակը մեկն է՝ֆան-ակումբին պահել Մինասյանի կողքին և շարունակել քաղաքում լուրեր տարածել,որ ընդամենը երկու ամսից կարկառուն վատահամբավ Մինասյանը կրկին կդառնա ռեկտոր…

Գագիկ Համբարյան