Search
Close this search box.

Անի Զախարյանը ՄԻՊ-ին առաջարկել է հայհոյանքը քրեականացնելու գործընթաց սկսել

ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Քննարկման թեման եղել է ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության կողմից նախաձեռնած սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի ամրագրման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև հայհոյանքը քրեկանացնելու մասին իրավական գործընթացը:

Ավելի վաղ կուսակցությունը դիմել է ՀՀ ԱԺ սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագիծ ստեղծելու առաջարկով:

Առաջիկայում կուսակցությունը ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցելով պատրաստվում է նման նախագիծ ներկայացնել ԱԺ հաստատմանը: