Search
Close this search box.

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել,եթե…

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի դեմոկրատական հարնապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություների հաստատմանը կրկին “հին երգն է երգել”…Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական Երևանի հետ կրկին խոսում է նախապայմաններով…Ըստ Մամեդյարովի, Հայաստանը պետք է Ադրբեջանին հետ վերադարձնի այսպես կոչված օկուպացված բոլոր տարածքները…Էլմար Մամեդյարովը հազար երրորդ անգամ կրկնելով այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեց,որ Բաքուն չի ցանկանում Արցախյան խնդիրը լուծել բանակցային սեղանի շուրջ և չի հրաժարվել իր մաքսիմալիստական տեսակետից՝”Կամ ամեն ինչ կամ՝ոչինչ”…Այս պարագայում հայկական երկու պետություններին միայն մնում է ուժեղանալ և պարտադրել Բաքվին վերջնական խաղաղություն…