Search
Close this search box.

«Վովայի Արշակը» Հայաստանից հեռացել է

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, Հայաստանից հեռացել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկազորի պետը՝ Արշակ Հակոբյանը, ով հանրությանը հայտնի որպես «Վովայի Արշակ»:

Կայքի տեղեկություններով, այսօր նրա տանը տեղի է ունեցել խուզարկություն:

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանի եղբայրն արդեն կալանավորվել է՝ Էրեբունիում անչափահասների հանդեպ բռնություններ կիրառելու փաստով:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: