Search
Close this search box.

Մովսես Հակոբյանը նոր պաշտոն ստացավ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: