Search
Close this search box.

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարովը) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին:

«Փաշինյանի հետ զրույցով, ըստ երևույթին, Ջոնսոնը հետաքրքրվել է: Հայաստանի վարչապետն այսօր թրենդային է. նրան հատկապես սիրում են եվրոպական երկրներում: Մենք չենք փորձել նմանակել Փաշինյանին և խոսել ենք սովորականի նման», — նշել է Ստոլյարովը:

Փաշինյանի հետ զրույցում Բորիս Ջոնսոնը նրան խորհուրդներ է տվել, թե ինչպես շփվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հերթական կատակից հետո Մեծ Բրիտանիայի ԱԳ նախագահը հասկացել է, որ Հայաստանի վարչապետի հետ չի շփվում և ընդհատել է զրույցը: