Search
Close this search box.

Դեղերի գների իջեցում կլինի. Առողջապահության նախարար

Դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նոր կարգ ենք ընդունում դեղերի գուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել», — ասաց նախարարն՝ ընդգծելով, որ սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ գնի նվազում կլինի:

Նա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև դեղերի գրանցման ընթացակարգերի հեշտացման մասով: Թորոսյանը նշեց, որ պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք անհրաժեշտ են, մինչդեռ շահութաբեր չեն, հետևաբար դրանց գրանցումից շատերը խուսափում են:

Անդրադառնալով ոլորի մասնագետների աշխատավարձերի բարձրացմանը՝ Թորոսյանը նկատեց, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են:

«Այն, ինչ հիմա կասեմ, վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձրացումով, այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ բոլոր արդյունավետ ծախսած փողերը կհավաքվեն: Դա կլինի 1-2 ասվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ եմ սկսել, երբ հետ բերված գումարը ունենաք, կսկսենք այդ ուղղությամբ գումարը ծախսել», — ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե արդյոք պատրաստվում է վերանայել ծխելը կանխարգելելու դեմ օրինագիծը, որը դեռևս ԱԺ–ին չի ներկայացվել՝ Թորոսյանը նշեց, որ երբ այն ներկայացվելու լինի խորհրդարան, իրենք քննարկումներ կանցկացնեն բոլոր կողմերի հետ ու կհասկանան նաև, թե ինչ է ուզում հասարակությունը ու վերանայումներ կկատարվեն:

«Կվերանայվի ամեն ինչ, ինչը հուզում է հասարակությանը՝ սկսած տուգանքների չափերից, վերջացրած ծխելու արգելքի վայրերը վերանայելուց», — հավելեց նա: