Search
Close this search box.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան առաջիկա վեց ամսվա ընթացքում

Այսօր ԱԺ-ում, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատասխանելով լրագրողների հարցերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների վերաբերյալ, ասաց. « Իմ կարծիքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան մի վեց ամսվա մեջ՝ պետք  է  Ընտրական օրենսգիրքը փոփոխվի»,-հավելելով, որ ըստ իրեն ընտրությունները ցանկալի է լինեն այս տարվա մեջ,  քանի որ պետք չի ձգձգել՝ երկիրը այս անորոշ վիճակում երկար պահել:

Հարցին, թե արդյո՞ք գործընթացի ձգձգումը վատ չի անդրադառնա Ելք խմբակցության այժմյան վարկանիշի վրա , պատգամավորը նշեց. «Մենք մտավախություն չունենք: Մենք մեր գործը կարողացանք անել , փրկելով այս ժողովրդին այն իշխանությունից, մնացածը դետալներ են, որոնք կամաց կամաց տեղի կունենան»:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններից մեկին, ըստ որ նրանք գնալու են  արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ մեծամասնություն իրենց ձեռքը վերցնելու, Սասուն Միքայելյանը շեշտեց, որ բոլոր այն ուժերը ովքեր մասնակցում են ընտրություններին  ձգտում են բացարձակ մեծամասնության.«Ես մեր կուսակցության շանսերն եմ բարձր գնահատում, իրենք էլ իրենց կուսակցության, իսկ այդ ամենի գնահատականը տալու է ժողովուրդը՝  ժամանակը ցույց կտա»,-նշեց Սասուն Միքայելյանը: