Search
Close this search box.

ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի մասին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, համաձայն որի ծառայությունն աշխատանքներ է իրականացնում կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում նշել է.  «Սպասենք և տեսնենք, թե ավելի կոնկրետ ինչ կլինի: Իհարկե,  ցանկացած կոռուպցիոն պատմություն պետք է բացահայտվի, և մարդիկ, ովքեր նման գործունեությամբ են զբաղվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն»: