Search
Close this search box.

Չեմ միջնորդել ԱԱԾ պետի պաշտոնում Արթուր Վանեցյանի նշանակման համար. Ալեն Սիմոնյան

ԱԺ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ չի միջնորդել ԱԱԾ պետի պաշտոնում Արթուր Վանեցյանի նշանակման համար:

«ԱԱԾ պետին նշանակել է վարչապետը: ԱԱԾ պետին ես ճանաչում եմ 15 տարեկանից և, ներեցեք, 15 տարեկանում չգիտեի, որ ես պատգամավոր եմ լինելու, իսկ ինքը, ենթադրում եմ, չգիտեր, որ ԱԱԾ աշխատակից է լինելու: Ես իրեն գիտեմ որպես լավ սպա և միայն ուրախ եմ, որ ընտրությունը կանգնեց իր վրա: Իսկ իմ միջնորդությունը որևէ ձևով չի եղել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Սիմոնյանը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավարի հարցին, ապա պատգամավորը նշել է, որ այդ պաշտոնում նախընտրելի թեկնածուն իրենց համար Լենա Նազարյանն է: Նա խոստովանել է, որ խմբակցության մյուս գործընկերների հետ տարաձայնություններ եղել են, սական կարողացել են դրանք լուծել: