Search
Close this search box.

Ոստիկանները հայտնաբերել են որսագողին

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ  Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Econews.am կայքի «Ահազանգ․ որսացել են չթույլատրվող գիշատիչ թռչուն» վերնագրով հրապարակման հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելով լուսանկարում պատկերված երիտասարդին։ Հրազդանի Ջրառատ թաղամասում ապրող 25-ամյա երիտասարդի հետ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին՝ դեպքի վերաբերյալ բացատրություն տալու։ Նախապատրաստվում են նյութեր։