Search
Close this search box.

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Մայիսի 20-ին՝ ժամը 01:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Դավիթաշենի կամրջի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները կանխել են Հ. Զ.-ի (1962թ.) ինքնասպանության փորձը:

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: