Search
Close this search box.

Բանակին կարագի փոխարեն սպրեդ մատակարարելու քրեական գործով բոլոր մեղավորները կպատժվեն. ԱԱԾ տնօրեն

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստանում է, որ բանակին կարագի անվան տակ սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու: Lրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ԱԱԾ տնօրենն ընդգծել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են:  «Կարագի անվան տակ բանակին սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու։ Անկասկած, բոլոր մեղավորները պատժվելու են», – հայտարարել է Վանեցյանը:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ  պաշտպանության նախարարության կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն, երկու ընկերությունների կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172.300 կգ  «Մարգարին» և 14.250 կգ «Սպրեդ» տեսակի ապրանքներ, որոնք  նույնականացման են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի չորս մասնագետների կողմից տրվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ՝ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձրել խաբեությամբ կարագի փոխարեն նշված ապրանքատեսակների մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը: