Search
Close this search box.

«Փաստ». Վարկերի տոկոսների վճարումը կսառեցվի՞

«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս ժողովրդական շարժման օրերին, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մեկ անգամ անդրադարձել են վարկերի խնդրին՝ հատկապես շեշտադրելով գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքները, որոնց տակ «ճկռում» է մեր ազգաբնակչության գերակշիռ մասը:  «Փաստ» օրաթերթի ունեցած հավաստի տվյալներով, կառավարությունում արդեն իսկ  սկսվել են քննարկումները այդ հարցի կապակցությամբ: Մասնավորաբար, որպես առավել հավանական տարբերակ վարչապետը դիտարկում է հետևյալ քայլերի հերթականությունը  Նախ, ԿԲ–ի և առևտրային բանկերի հետ քննարկելով՝ որոշում կայացնել մեկ տարով սառեցնել բոլոր գյուղատնտեսական և սպառողական  վարկերի տոկոսների վճարումները: Այդ ընթացքում  մարդիկ կվճարեն միայն մայր գումարը: Միևնույն ժամանակ նոր վարկ չի տրամադրվի այդ «ակցիայից» օգտված քաղաքացիներին: Եվ վերջապես, նշյալ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերանայել վարկերի տոկոսադրույքները, որոնք աշխարհում ամենաբարձրերից են…»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում