Search
Close this search box.

«Ժամանակ». «Ծռերը»՝ ահաբեկիչներ. Ովքեր են քաղբանտարկյալ՝ ըստ ԵՄ-ի. Ներկայացվել է այդ անձանց ցանկը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ նախարարության ղեկավարությանն է փոխանցվել այն անձանց ցանկը, որոնց ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը համարում է քաղբանտարկյալ:

Այդ ցանկում ներառված են Շանթ Հարությունյանի և նրա հետ դատապարտվածների, Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Գևորգ Սաֆարյանի անունները: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբից ցուցակում եղել է միայն մեկ անուն:

Սա նշանակում է, որ ԵՄ-ն շարունակում է «Սասնա ծռեր»-ը դիտարկել՝ ահաբեկչական խմբավորում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: