Search
Close this search box.

«Շիրակ» ակումբը զրկվեց չեմպիոնությունից

Այսօր տեղի ունեցած ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի բողոքարկումը չի ընդունվել։ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն մերժել է բողոքարկումը՝ ուժի մեջ թողնելով ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշումը: Այսպիսով, «Շիրակ»-ից հանվել է 12 միավոր: Գյումրիի ակումբը 50 միավորով նահանջել է 4-րդ հորիզոնական՝ Բարձրագույն խմբի առաջնության ավարտից 1 տուր առաջ։ Նշենք, որ «Շիրակ»-ն իրավունք ունի 21-օրվա ընթացքում բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ, ապա նաև Լոզանի արբիտրաժային դատարան՝ բողոքարկելով ՀՖՖ-ի որոշումը։