Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրթության նախարարն անսպասելի մասնակցել է դպրոցներից մեկի ծնողական ժողովին և դրամահավաքի դեպք է հայտնաբերել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ահազանգի հետքերով անսպասելի այցելել է թիվ 189 դպրոց և մասնակցել ծնողական ժողովի:

«Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր։

Հ.Գ. Ծնողական ժողովին անսպասելի եկավ կրթության նախարարը»,- գրել է նախարարը:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է նախարարն այցելում դպրոց և մասնակցում ծնողական ժողովի: Ծնողները նախ հերքում են դրամահավաքի մասին լուրերն, ապա, տնօրենի գալուց հետո խոստովանում, որ վերջին զանգի համար 15 000-ական դրամ են հավաքել: