Search
Close this search box.

«Սահմանադրությունն ու Աժ ընտրությունը պատվերով համերգ չեն». Էդուարդ Շարմազանով

«Չեմ կարծում, որ այս Ազգային ժողովն այն Ազգային ժողովն է, որ չի կարող իրականացնել երկրի առջև ծառացած խնդիրները: ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Պետք է լինի իրավական ու քաղաքական նպատակահարմարություն: Մի բան էլ ասեմ, Սահմանադրությունն ու Աժ ընտրությունը պատվերով համերգ չեն»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ իրենք  հարգում են գործադիր իշխանության կարծիքը, բայց չեն լինելու կառավարության կցորդը: Ըստ Է. Շարմազանովի՝ իրենք  լինելու են կառավարության գործընկերն ու արհեստականորեն չեն խոչընդոտելու  Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքները:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի: