Search
Close this search box.

ՖՈՏՈ. Նախիջևանյան սահման. Դավիթ Տոնոյանը հանձնարարեց չտրվել որևէ սադրանքի

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ այցելել է Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն, Ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ ՊՆ խոսնակի, տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին՝ երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։

Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում։