Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը բերման է ենթարկել 10-ից ավելի «օրենքով գողերի»

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի «օրենքով գողեր» և հանցագործ աշխարհում հայտնի 3 տասնյակից ավելի հեղինակություններ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ, ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, նախկինում դատված, 43-ամյա Ս. Հ.-ին, ով հանցագործ աշխարհում համարվում է «օրենքով գող»։

Պարզվել է, որ վերջինս օրեր առաջ է Ուկրաինայի Հանրապետությունից ժամանել Հայաստան։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 2 օր էր՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության մարզային վարչության ծառայողները և տարածքային բաժինների քրեական հետախուզության աշխատակիցները իսկական գրոհ էին ձեռնարկել քրեական հեղինակությունների նկատմամբ:

Մեծ թվով քրեական աշխարհում հայտնի «օրենքով գողերի» ու հեղինակությունների, այսպես ասած, հրավիրել էին իրենց մոտ և անցկացրել էին պրոֆիլակտիկ բնույթի զրույցներ՝ հորդորելով, որ չփորձեն քրեորեն պատժելի գործողություններ կատարեն: