Search
Close this search box.

ՖՈՏՈ. Քաղաքացին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել է ինքնասպան լինել. նրա հետ բանակցել է «Կարգին Հայկոն»

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ մի տղամարդ անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել է ինքնասպան լինել:

Քաղաքացու հետ բանակցություններ է վարել սիրված ու ճանաչված դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն»:

Կայքի փոխանցմամբ՝ Հայկ Մարությանին հաջողվեց տևական ժամանակ քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում հասնել հաջողության և այդ քաղաքացին կամրջի վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր ու սիրված դերասանի հետ միասին ճանապարհվեցին: