Search
Close this search box.

«Սասնա ծռերի» հարցի լուծումը պետք է լինի օրինական, արդար. ՀՀ արդարադատության նախարար

«Քննարկվում են բոլոր հնարավոր ճանապարհները, որպեսզի «Սասնա ծռերի» հետ կապված հարցի լուծումը լինի օրինական, արդար, հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը»,- լրագրողների հետ զրույցում նշել  է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ես խնդիր եմ առաջադրել, որպեսզի ուսումնասիրեն, գտնեն խնդրի լուծման օրինական ճանապարհներ և մեթոդներ»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ խնդիրն առաջադրվել է նաև փաստաբանական համայքին և նրանք էլ են ներգրավված գործընթացում: