Search
Close this search box.

«Ժողովուրդ, հիշեք՝ կառավարությունը թաղապետարան չէ». Արա Պապյան

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովուրդ, հիշեք՝ կառավարությունը թաղապետարան չէ:

Այսպես չի լինի: Մարդիկ իրենց անձնական, մասնավոր հարցերով խեղդում են վարչապետին և նախարարներին:

Թողեք կառավարությունն աշխատի: Թողեք կառավարությունը լուծի սկզբունքային և ընդհանրական հարցերը: Այդ ճանապարհով է, որ կլուծվեն անհատական հարցերը ևս: Տարիներով կուտակված հարցերը չեն կարող օրերի ընթացքում լուծվել: