Search
Close this search box.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Խաչատուրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի: