Search
Close this search box.

Այս օրերին տեղի ունեցող բողոքի գործողությունները բացարձակ կապ չունեն ՀՀԿ-ի հետ. Արմեն Աշոտյան

Սաբոտաժ չկա և չի էլ կարող լինել, լրագրողների հետ զրույցում, վերահաստատելով ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Սա այն դեպքերից է, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են` սաբոտաժ չկա և չի էլ կարող լինել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է և մեր դերակատարությունն է ապահովել բազմակարծություն և այլակարծություն: Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ՀՀԿ-ն, կանգնելով մեր պետականության վերականգնման ակունքներից առ այսօր երկրում տեղի ունեցող ազգային և պետական արժեք ունեցող խնդիրների կողքին, իրեն չի կարող թույլ տալ մանրախնդիր և քենախնդիր լուծումների գնալ», — ասաց Արմեն Աշոտյանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց` այս օրերին տեղի ունեցող բողոքի գործողությունները բացարձակ կապ չունեն ՀՀԿ-ի հետ: