Search
Close this search box.

Ո՞վ է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը. Գագիկ Համբարյան

Մայիսի 15-ին Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականից և ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո իրավիճակը բուհում ավելի է խառնվել…Ինչպես և սպասվում էր, ՀՀԿ-ական վաստակաշատ ստախոս Մինասյանն ընդամենը թղթի վրա է,որ հրաժարվել է պաշտոնից և այդ քայլով տարրականորեն խաբել է ԿԳ նախարարին… Իրականում բուհի ռեկտոր շարունակում է մնալ Սահակ Մինասյանը…Երեք օր է, ինչ Մինասյանը ռեկտոր չէ, սակայն այս օրերին ամեն օր առավոտյան ժամը 9.00-ին պարտաճանաչ ժամանում է իր նախկին կաբինետ, օգտվում ծառայողական մեքենայից, հավաքներ կազմակերպում իր ֆան-ակումբի ներկայացուցիչների հետ ռեկտորի աշխատանքային սենյակում և ուղղորդում վերջիններիս գործողությունները…Աշխատանքային օրը Սահակ Մինասյանի և նրա փոքրաթիվ ֆան-ակումբի ներկայացուցիչների համար ավարտվում է երեկոյան ժամը 19.00-ից հետո…Հավելեմ,որ հրաժարականից առաջ Սահակ Մինասյանը երբեք այսպես ջանադրաբար չի աշխատել… Սահակ Մինասյանն իր փոքրաթիվ կողմնակիցներին համոզել է,որ նա ժամանակավորապես է լքում ռեկտորի պաշտոնը և ընդամենը 2 ամսից հետ կվերադառնա իր պաշտոնին…Այսպիսի ասեկոսների միջոցով էլ Սահակ Մինասյանը փորձում է իր շուրջը պահել մարդկանց և վերահսկել իրավիճակը Շիրակի պետհամալսարանում… Շատերի համար սա շատ պարզունակ ու պրիմիտիվ քայլ է,բայց ասեմ,որ արդարացված է, քանի որ Մինասյանի երկրպագուներից շատերը արդեն կուլ են տվել այդ խայծը և աջուձախ կիսվում են կարկառուն կոռումպացված ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի այդ տեղեկատվությունով…
ՇՊՀ նախկին ռեկտորի գործից ազատվելուց հետո ամեն օր ՇՊՀ-ում գտնվելու հանգամանքը շատ մտահոգիչ է նաև այն առումով,որ հիմա ոստիկանությունը ՇՊՀ-ում ստուգումներ և ուսումնասիրություններ է անցկացնում…Իսկ Սահակ Մինասյանը շահագրգիռ կողմ է և, գտնվելով բուհում, անմիջականորեն ազդում է այդ ամենի վրա՝վերահսկելով և ուղղորդելով որոշ մարդկանց,որոնք ենթադրաբար ներգրավված են իր հանցագործությունների մեջ. նաև քննիչների հետ է փորձում մտերիմներ գտնել… Խնդրում և պահանջում ենք ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից կարգուկանոն հաստատել Շիրակի պետհամալսարանում,քանի որ հիմա բուհում ավելի լարված և անվերահսկելի իրավիճակ է,քան մայիսի 15-ից առաջ… Աննորմալ է,երբ բուհն ունի ռեկտորի պաշտոնակատար,սակայն նախկին ռեկտորը բացահայտ ցույց է տալիս,որ արհամարհում է բոլոր որոշումները և երկու օր շարունակ հետին թվով փաստաթղթեր է ստորագրում…

Հ.Գ.Սահակ Մինասյանը բուհում իր փոքրաթիվ ֆան-ակումբի ներկայացուցիչներին “պատմել” է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության մանրամասները…Ըստ Մինասյանի` ԿԳ նախարարը իբրև թե իրեն խոստացել է,որ հենց նա է լինելու ռեկտոր,բայց հիմա նպատակահարմար է,որ հրաժարական տա,իսկ հետո էլ իր ձևավորած խորհրդի միջոցով նորից վերընտրվի ռեկտորի պաշտոնում…Նախկին ռեկտորի այս “տեղեկությունները” բավական ակտիվ տարածվում են ոչ միայն բուհում,այլև Գյումրիում…
Չեմ հավատում,քանի որ շատ լավ գիտեմ,թե ինչ է իրենից ներկայացնում կրթական գործի Կոլումբոս Մինասյանը,բայց շատ լավ կլիներ,եթե Սահակ Մինասյանի բեսպրեդելությանը՝ամեն օր համալսարան գալուն արձագանքեն նաև ԿԳ նախարարությունից,քանի որ աննորմալ է,երբ բուհն ունի երկու ռեկտոր…

Գագիկ Համբարյան