Search
Close this search box.

Այս դեմքերը` 20 տարուց ավել, ՀՀԿ-ի կառավարման օրոք, իրենց վիճակի համար դուրս չեկան փողոց

Իրավաբան Էմիլ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի օր է, ինչ ՀՀԿ տատիկի տան անդամները և ընկերուհիները բողոքի ակցիա են անցկացնում Բաղրամյան փողոցում, ակցիայի նպատակն է «աննպատակ ակցիա անցկացնելը»։ Ամենից զավեշտալին ու նողկալին այն է, որ մի քանի էժանագին արարածներ ասում են` «Նիկոլին ընտրել ենք, որ վիճակներս սենց լինի» և այսքանով արդեն իսկ պարզ է դառնում սրանց էությունը և ծագումը։ Այնպիսի տպավորություն է` կարծես մինչև այս հեղափոխությունը իրենց վիճակը անասելի գերազանց էր, ճոխ ու բոլ ապրում էին և ահա եկավ Նիկոլը ու ամեն ինչ տապալվեց, իսկ իրենք էլ չդիմանալով այս մի քանի օրվա ծանր ապրուստին և ծանր կացությանը ստիպված ու ճարահատյալ դուրս եկան բողոքի ցույցի։

Զարմանալին այն է, որ այս դեմքերը` 20 տարուց ավել, ՀՀԿ-ի կառավարման օրոք, իրենց վիճակի համար դուրս չեկան փողոց, չասացին, որ Սերժին ենք ընտրել, որ վիճակներս սենց լինի, որովհետև այն ժամանակ սրանց նմանները Սերժին ընտրություններից ընտրություններ ընտրել են 5000-ից 10.000 դրամով, ահա և իրենց երջանկության գաղտնիքը ու բանաձևը, ահա և 20 տարի անընդմեջ երջանիկ ու լռակյաց ապրելու հանգամանքները, փողոցներ էին դուրս գալիս քչերը, միայն քչերն էին բողոքի ձայներ բարձրացնում, հանրահավաքները մարդաշատ չէին կարծես մեծամասնությունը գոհ լիներ երկրի ներսում տիրող իրավիճակից։

Ես կհասկանայի` եթե պահանջները լինեին օբյեկտիվ և հիմնարար, բովանդակային և անհատական, ինչպիսիք են օրինակ՝ քաղբանտարկյալների հարցը և մի շարք այլ հարցեր, սակայն այս պարագայում քսան տարի անընդմեջ չքավորության մեջ ապրողները, տասնամյակներ երկրի ներսում տիրող անտանելի մթնոլորտին համակերվածները ուզում են՝ երկու օրում դառնալ միլիոնատերեր, ուզում են՝ երկնքից աստղեր, կամ էլ ամենայն հավանականությամբ խռոված են, որ այս անգամ իրենց 5000 չեն բաժանել։ Անզեն աչքով կարելի է ենթադրել այս մարդկանց ուղեղի բորբոքված երևակայությունը և տգիտության աստիճանը, քանզի միայն այսպիսի «դեգենեռատները» կարող են դեռ մեկ ամիս չլրացած նորանշանակ վարչապետի պաշտոնավարության ընթացքից պահանջներ ներկայացնել, իրենց վիճակից խոսել և դեռ մի բան էլ ամոթից գետին չմտնեն։ Նման անձնավորությունները հասարակ կամակատար են, իրենց տհասությունից և գուցե կրկին 5000 դրամի կարիք ունենալու անհրաժեշտությունից օգտվում են ներկայիս գործող կառավարության քաղաքական հակառակորդները, սակայն փառք Աստծո հանրությունը արդեն ի զորու է տարբերել և հասկանալ իրողության փաստերը և իրական հանգամանքները, Հայ ժողովուրդը այլևս նախկինի պես սադրանքների չի տրվում, այլևս հնդկական սերիալներով չի զոմբիանում, այլ փոխարենը սթափ և կշռադատված վերլուծում ու գիտակցում է եղելիությունը, ասեմ նաև ավելին` ծիծաղով և ծաղրով վայելում է նմանների անմխիթար ու խղճուկ վիճակը։