Search
Close this search box.

Դրամահավաքի յուրաքանչյուր դեպքով տվյալները փոխանցվելու են իրավապահ մարմիններին. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան

«Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, որ այն դպրոցներում, որտեղ վերջին զանգի համար գումարներ են հավաքվել, հետ են վերադարձվել, բայց կան նաեւ ահազանգեր, որ կան դպրոցներ, որտեղ այդ գումարները հավաքվում են»,- կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները փոխանցելու եմ իրավապահ մարմիններին:

«Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այդ հարցով: Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներ են, նախարարն արձագանքեց, որ այդ հարցը կլուծվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունմամբ. «Մենք ուզում ենք օր առաջ օրենքը ընդունվի, որով այդ հարցը կլուծվի: Բուհերի խորհուրդներում որեւէ պաշտոնյա ու քաղաքական գործիչ չպետք է տեղ ունենա», -նշեց նա: