Search
Close this search box.

Երևանի քաղաքապետարանը 11 մլն 850 հազար դրամի կոնյակ է գնել

Hetq.am-ը գրում է. Երևանի քաղաքապետարանը ապրիլի 13-ին 11 մլն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով 500 շիշ «Հոբելյանական» կոնյակ գնելու պայմանագիր է կնքել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի հետ: «Էրեբունի-Երևան-2800» անվանումով 0,75լ ծավալով մեկ շիշ կոնյակի գինը, ըստ պայմանագրի, կազմում է 23 700 դրամ: Կոնյակները պետք է մատակարարվեն մինչև հունիսի 10-ը:

«Էրեբունի-Երևան-2800» անվանումով կոնյակի շշի վրա պետք է առկա լինի խորհրդանիշ, հոբելյանական լոգո: Կոնյակը պետք է պատրաստված լինի ոչ պակաս 10 տարի հնեցում ունեցող կոնյակի սպիրտներից ստացված, Հայաստանի տարածքում աճեցված խաղողի սորտից:

Առաջին տարին չէ, որ Երևանի քաղաքապետարանը մեծ քանակության կոնյակ է գնում: Նույն քանակի և գնի կոնյակ քաղաքապետարանը «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ից գնել էր նաև 2016թ.: Այդ ժամանակ կոնյակն ուներ «Կոնյակ Էրեբունի–Երևան-2798» անվանումը: Դարձյալ վճարվել էր 11 միլիոն 850 հազար դրամ՝ մեկ շիշը 23 700 դրամ:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: