Search
Close this search box.

ՀՀ կառավարությունը կքննարկի Ֆիրդուս Զաքարյանին պաշտոնից ազատելու հարցը

ՀՀ կառավարությունը կքննարկի Ֆիրդուս Զաքարյանին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում:

Այն կներկայացնի Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը:Զաքարյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականի հոկտեմբերից: