Search
Close this search box.

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն իր հրաժարականի պահանջի մասին

«Երբ հրաժարականը ներկայացվի, այդ մասին կբարձրաձայնվի: Այս պահին ԿԸՀ-ն զբաղված է ՏԻՄ ընտրությունների կազմակերպման խնդիրներով»,- լրագրողների հետ զրույցում նշել է է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հարցին, թե ի՞նչպես է ԿԸՀ-ն պատկերացնում իր համատեղ աշխատանքը կառավարության հետէ ԿԸՀ նախագահը պատասխանել է. «Մենք ունենք մեր գործառույթները, լիազորություններն ու պարտականությունները, որոնք սահմանված են Ընտրական օրենսգրքով, ինչպես միշտ՝ այժմ էլ շարունակում ենք դրանք կատարել»: