Search
Close this search box.

Փեսան ընդդեմ աներոջ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, դեռևս չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել, թեև ո՛չ սիրելի աները կա այլևս, ո՛չ էլ նախարարը՝ Աշոտ Մանուկյանը, որին Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու պարագայում պետք է փոխարիներ Հայկ Հարությունյանը։

Ինչևէ, նոր նախարարը՝ Արթուր Գրիգորյանը, արդեն աշխատանքի է գնում, փոխնախարարը՝ նույնպես։ Ավելին՝ նա Փաշինյանի օրինակով ուղիղ եթերների միջոցով տեսակետներ է հայտնում վերականգնվող էներգետիկայի մասին։