Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ինչու Ռոբսոնը Սոչիում չդիմավորեց Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդունելության արժանացրին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանին դիմավորողների թվում չի եղել հայտնի քրեական հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը`Ռոբսոնը: Մինչդեռ, հիշեցնենք, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցերի ժամանակ նա մշտապես եղել է դիմավորողների թվում, ընդ որում՝ եղել է հիմնական դիմավորողը: Սա, թերեւս, պատահական չէ. Ռոբսոնը ոչ միայն Փաշինյանի հետ մտերիմ չէ, այլեւ՝ նման քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չեն» եւ տեղ չունեն նրանց կողքին:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: