Search
Close this search box.

«Հրապարակ». Հեռանալիս հուզված է եղել, հուզվել են նաեւ որոշ աշխատակիցներ. Նա հիշել է իր «տակը փորողներին»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարության հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանը նոր նախարարի հետ ծանոթանալուց հետո հավաքել է աշխատակազմն ու շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար։

Հորդորել է մնալ ու անմնացորդ աշխատել նախարարությունում, եթե, իհարկե, նոր նախարարը չորոշի ազատվել իրենցից։ Նա հուզված է եղել, հուզվել են նաեւ որոշ աշխատակիցներ, մանավանդ նրանք, ովքեր 10 տարի աշխատել են տիկին Հրանուշի հետ, դիմացել ու մերվել նրա բարդ բնավորությանն ու պահանջներին։

Հրանուշ Հակոբյանը հիշատակել է նաեւ իր «տակը փորողներին»՝ ակնարկելով, որ տեղյակ է եղել, թե ինչպես են ոմանք համացանցում ֆեյք էջերով իր դեմ դավեր նյութել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում