Search
Close this search box.

«Երկրի ծիրանի»-ն «Տարոն Մարգարյանից տուժածներից» դիմում-բողոքներ է հավաքագրում

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հայտարարություն է տարածել.

«Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Տարոն Մարգարյանին և նրա նախորդների գործողություններին և անգործությանը համալիր ու համապարփակ քաղաքացիաիրավական և քրեաիրավական գնահատական տալու համար տուժած քաղաքացիներից հավաքագրում է դիմում-բողոքներ և ապացույցներ:

Վերը նշվածի վերաբերյալ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանի ղեկավարմամբ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 17:00-18:00-ն, Երևանի քաղաքապետարանում (Արգիշտի 1) ընդունում է քաղաքացիների դիմում-բողոքները և ապացույցները: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 011-514-160, 043-863-204»: