Search
Close this search box.

Վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը տեղափոխվում է Երևան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախորդ օրը վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը հենց հիմա տեղափոխվում է Երևան», — հայտնում է Հովհաննիսյանը: