Search
Close this search box.

Գարեգին Չուգասզյանի հացադուլը շարունակվում է. նա պահանջում է , որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանն անժամկետ հացադուլը շարունակվում է՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակումը և անցումային հանձնաժողովների ստեղծումն է, ինչպես նաև մի շարք ապօրինաբար ձերբակալված  քաղաքացիների համաներումն ու ազատ արձակումը :
Ավելի ուշ նրան էին միացել նաև  Սասնա Ծռեր  խմբի  անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը:                    Ըստ  «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Սյուզան Սիմոնյանի տվյալների, նրա առողջական վիճակը  դեռևս  շարունակում է մնալ կայուն. «Չեմ կարոզ ասել, որ  վիճակը  վատ է, պինդ է մնում, բայց նաև համարձակություն չեմ ունենա ասելու, որ  երկար  կդիմանա: Իր մոտ երեկ եմ եղել, տվել եմ Սեֆիլյանի ուղերձը, որ դադարեցնի հացադուլը, բայց ապարդյուն:  Իր մոտ գալիս են  բժիշկներ, մտավորականներ,  շատերը հորդորում են դադարեցնել, բայց ապարդյուն: Իսկ պահանջը դարձյալ մեկն է, քաղաքացիների համաներումն ու ազատ արձակումը, բանտախցերում նրանց խոշտանգումներից զերծ պահելը»:

Ըստ Սյուզան Սիմոնյանի՝ Չուգասզյանի պահանջը արդարացված է, քանի որ սիրո հեղափոխության հաջորդ քայլը դա կլինի: