Search
Close this search box.

Հուսանք, որ Դավիթ Տոնոյանը կանդրադառնա մեր խնդիրներին և Վիգեն Սարգսյանի բացթողումներին․«Դիրքապահ» ՀԿ

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը ազատամարտիկների հետ միասին կազմակերպել էին հավաք-հանդիպում, որի ընթացքում քննարկել են միավորմանը վերաբերող մի շարք հարցեր և ծրագրեր։ ArmԼife.am-ի հետ զրույցում միավորման ղեկավար Մանուել Մանուկյանն ասաց, որ անդրադարձ է կատարվել նաև www.banak.info կայքում տեղադրված այն հոդվածին, որում ասվում է, որ ինքը չի մասնակցել մարտական գործողություններին։
«Քննարկումների ժամանակ նաև պարզաբանվեց, որ շատ տղաներ, որոնց անունը գրված է եղել նշված կայքի հոդվածում, ընդհանրապես տեղյակ չեն եղել, թե ինչ բովանդակության հոդված է հրապարակվելու, ինչի տակ են ստորագրելու և ինչ խաղի մեջ են ներքաշվելու իրենք: Ցավոք, նախկին նախարար Վիգեն Սարգսայանը անխոհեմ քայլերով պառակտում մտցրեց քառօրյայի մասնակից տղաների շարքերում: Ուստի դիմում եմ քառօրյա պատերազմի մասնակից տղաներին մեր թիմի անունից և հայտարարում` դուք մեր մեր մարտական ընկերներն եք և մեզ բոլորիս միավորողը մեր գերագույն նպատակն է` հզորացնենք մեր երկիրը»,-շեշտեց Մանուել Մանուկյանը։
Մանուել Մանուկյանն ընդգեց, որ հանդիպումներ, քննարկումներ հաճախակի են կազմակերպելու, բարձրաձայնլու են խնդիրների մասին՝ հուսալով, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառուցողական կլինի, և չի ստվերի քառօրյա պատերազմի տղաների մասնակցությունը ապրիլյան գործողություններին, և առավել քան վստահ ենք, որ հետևողական կլինի նախորդների բացթողումը վերանայելու հարցում` այն է զինգրգույքներում պատշաճ տեղեկություն լինի առ այն, որ այդ տղաները մասնակից են եղել քառօրյա պատերազմին. «Մենք հարգում ենք մեր բոլոր հերոսներին, ունենք հերոսներ, որ մինչ օրս պետական ուշադրության չեն արժանացել ու ամեն կերպ կպայքարենք,որ այդ տղաներն արժանի վերաբերմունք ստանան պատկան մարմիններից:Միասնական ուժերով կհասնենք մեծ հաջողությունների»,-վստահեցրեց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավար Մանուել Մանուկյանը: