Search
Close this search box.

«Հրապարակ». «Նորք» հոգե­բուժական կենտրոնը վերածվելու է «Վիվառո»-ի գրասենյակի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Նորք» հոգե­բուժական կենտրոնը վերածվելու է «Վիվառո»-ի գրասենյակի: Ահռելի տարածքը շենք-շինություններով, հողատարածքով, սպասարկելու է բուքմեյքերական ընկերությանը: Նշենք, որ սեպտեմբերին Երևանի «Նորք» հոգեբուժական կենտրոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ստեղծելու որոշումից հետո կառավարությունը կարճ ժամանակում վաճառեց ազատված տարածքը: Արդեն տարեվերջին կառավարությունը շենք-շինությունները վաճառքի ձևով օտա­րեց «Հին Նորք բիզնես կենտրոն» փակ բաժ­նետիրական ընկերությանը: Գույքի գնա­հատված արժեքը շուրջ 870 միլիոն դրամ է, վաճառքի գինը՝ նույնպես: Ք. Երեւան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող շենք-շինությունների ընդհանուր մակերեսը գրեթե 6 900 քառ. մետր է, իսկ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը մոտ 2770 հեկտար է:

Հողամասի կադաստրային արժեքն ավելի քան 456 միլիոն դրամ է»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: