Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկչություն՝ Փարիզում. 20-ամյա չեչենը դանակով հարձակվել է մարդկանց վրա

Երեկ երեկոյան Փարիզում՝ Օպերայի մոտակայքում, 20-ամյա երիտասարդը՝ «Ալլահ Աքբար» ասելով, դանակով հարձակվել է անցորդների վրա: Նա եղել է Չեչնիայից, ոստիկանությունը նրա մոտ չի գտել փաստաթղթերը, սակայն կարողացել է պարզել ինքնությունը՝ մատնահետք վերցնելով:

Պատահարի հետևանքվ մահացել է մեկ մարդ, 4-ը՝ վիրավորվել: 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին:

Փարիզի ոստիկաններն ահաբեկչական հետք են գտել տեղի ունեցածում:

Ի դեպ, հանցագործության պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: