Search
Close this search box.

Չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ այս պաշտոնից. Ռուբեն Հայրապետյանն իր հրաժարականի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից. «Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է, ոչ թե քաղաքական: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ձեր, կամ մեկ ուրիշի ասելով պետք է հրաժարական տամ: Ես խնդիր ունեմ լուծելու, և երբ լուծեմ խնդիրը, կգնամ: Եվ չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ այս պաշտոնից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը: